Life.panorama.am-ը հարցազրույց ունի երգչուհի Արփիի հետ; Զրույցից մի հատվածներկայացնում ենք ստորև.
Անդրադառնալով գալիք տարվա անելիքներին` Արփին նշեց, որ շատ ծրագրեր ունի, որոնք հերթով պետք է իրականացնի, իր խոսքով` 2017-ը էլ ավելի բուռն է լինելու, ավելին`երգչրուհին կներկայանա նոր ոճով ու նաեւ իր հեղինակային երգերով: Իսկ մինչ Ամանոր Արփին ֆոտոշարք կներկայացնի, որի շրջանակում աշխատել է դիզայներ Վահան Խաչատրյանի հետ:
Դե իսկ տոնական օրերի մասին խոսելիս` Արփին նշեց, որ շատ է սպասել այս Ամանորին.
«Նախորդ տարի աղջիկս շատ փոքր էր, ոչինչ չէր հասկանում, իսկ այս տարի նրան արդեն հետաքրքրում են ամանորյա զարդարանքները լույսերը: Ճիշտ է` դեռեւս տոնածառը չենք տեղադրել, սակայն մոտ օրերս կլրացնենք այդ բացը, միայն թե այն մի քանի տեղից պետք է ամուր կապել, այլապես մեր տոնածառը Արեւիկը հաստատ կշրջի»,- ժպիտով պատմեց երգչուհին:
Ի դեպ` Ամանորին Արփին Երեւանում չի լինի.
«Ցավալին այն է, որ Ամանորի գիշերը հանրապետությունում չեմ լինի: Հրավեր ունեմ Կանադայից, պետք է այդ գիշեր այնտեղ ելույթ ունենամ: Մի փոքր սրտնեղում եմ, որ ընտանիքիս հետ չեմ անցկացնի այդ օրը, սակայն հունվարի երկուսին արդեն կվերադառնամ ու տոնական օրերը կշարունակեմ անցկացնել ընտանիքիս հետ: Երբեք չէի պատկերացնի, որ այսպես կդասավորվեր ամեն ինչ, բայց փաստորեն ես էլ հայտնվեցի այդ իրավիճակում»,- ավարտեց երգչուհին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում