▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփիի դստեր առաջին ձյունն ու երգչուհու առաջիկա ծրագրերը

Life.panorama.am-ը գրում է. Երեկ Երեւանում առաջին ձյունը տեղաց՝ իր հետ բերելով ձմեռային հեքիաթը: Այդ հրաշքն էլ ավելի հետաքրքիր էր այն փոքրիկների համար, որոնք երեկ առաջին անգամ տեսան երկնքից իջնող ճերմակ փաթիլները: Երգչուհի Արփին  պատմեց, որ երեկ շատ է ոգեւորվել եւ հատուկ ձյան համար անգամ փոքրիկին է քնից արթնացրել.

«Երեկ առավոտ, երբ արթնացա եւ տեսա, որ ձյուն է գալիս, մի տեսակ անասելի ոգեւորվեցի, չդիմացա այդ տեսարանին, անմիջապես արթնացրեցի փոքրիկիս, եւ  ամուսնուս խնդրեցի մի քանի լուսաննկարներ անի՝ որպես հիշողություն Արևի առաջին ձյունից,- նշեց երգչուհին եւ պատմեց փոքրիկ Արեւի տպավորություններից,- Ձյունը տեսնելիս Արեւի առաջին ռեակցիան շատ հետաքրքիր էր: Զարմացած ձյան փաթիլներին էր նայում, ու քանի որ շատ մեծ փաթիլներ էին, ուղիղ դեմքին էին թափվում, ինքն էլ աչուկները թարթելով հմայված նայում էր շուրջը»:

Երգչուհին մեզ հետ զրույցում պատմեց առաջիկա անելիքների մասին. «Մեկ շաբաթից «Երգ Երգոց» հաղորդման շրջանակներում համերգներով մեկնելու եմ Միացյալ նահանգներ: Կարծում եմ շատ լավ կանցնի, որովհետև դրսում միշտ էլ սիրել են ժողովրդական երգը ու կոնկրետ հենց այդ հաղորդումը»,- պատմեց Արփին ու նկատեց, որ որքան էլ ուրախ է հյուրախաղերի համար, այնքան էլ տխուր է, որ փոքրիկից հեռու է լինելու,- Շատ դժվար կլինի մեկ շաբաթ հեռու մնալ փոքրիկիցս, բայց կդիմանամ, քանի որ նրան թողնում եմ վստահելի ձեռքերում»:

Ամանորին եւս երգչուհին Հայաստանում չի լինի. «Ամանորին նույնպես կբացակայեմ մի քանի օրով: Մեր «Hayway» խմբով հրավեր ունենք Աբու Դաբիից, ուստի տոներին և կաշխատեք, եւ կհանգստանանք»,- նկատեց նա:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее