▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփի Գաբրիելյանը՝ իր երկրորդ կեսի մասին

Armstar.am-ը գրում է.

Արփինե Գաբրիելյանին հեռուստադիտողը ճանաչեց որպես երգչուհի, ապա՝ դերասանուհի, իսկ այժմ էլ տեսնում է հաղորդավարուհու դերում:

Կայքին Արփինեն կպատմի իր երաժշտական դադարի, սերիալներում չնկարահանվելու, ԱՄՆ մեկնելու և  անձնական կյանքի մանրամասները:

Տեղյակ ենք, որ ԱՄՆ մեկնել եք աշխատանքի բերում և դերասանական կարիերա սկսելու նպատակով, իսկ կարո՞ղ է որոշեք մշտական բնակություն հաստատել այդտեղ:

Այո՛, գործի բերումով վերջերս հաճախ եմ մեկնում Միացյալ Նահանգներ: Բայց Հայաստանում դեռ շատ անելիքներ ունեմ: Միգուցե ինչ որ հետաքրքիր և կարևոր առաջարկի դեպքում որոշեմ մշտական բնակություն հաստատել այնտեղ, բայց առայժմ ես ապրում եմ Հայաստանում:

Հայտնի ընկերություններից աշխատանքի առաջարկներ դեռ չեք ստացե՞լ:

Եթե նկատի ունեք ամերիկյան հայտնի ընկերություններից, ապա ոչ՛, չեմ ստացել: Ավելի ճիշտ՝ հստակ առաջարկներ դեռ չեմ ստացել:

Իսկ ո՞րն է Ձեզ համար ամենացանկալի աշխատանքի առաջարկը:

Ինչու՞ ոչ, հոլիվուդյան արտադրության ինչ որ նախագծում ընդգրկվելը:

Ի՞նչ  նորություններ կան հաղորդավարուհու անձնական կյանքում, գտե՞լ եք Ձեր սիրելիին:

Առայժմ նորություններ չկան իմ անձնական կյանքում:  Դեռ չեմ գտել իմ երկրորդ կեսին:

Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Արփինե Գաբրիելյանի երկրորդ կեսը:

Չեմ կարող ասել թե ինչպիսին պետք է լինի իմ երկրորդ կեսը : Պարզապես ես պետք է հասկանամ, որ նա իմն է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее