▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփի Դավոյանը երեխայի է սպասում

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Հունիսի 15-ը ՔՊ կուսակցության վարչության ընտրություններում թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն էր։ 20 հոգանոց վարչության համար 42 թեկնածու է առաջադրվել: Գործող կազմից չի առաջադրվել Արփի Դավոյանը՝ նա երեխայի է սպասում, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ թիմը՝ հատկապես հանձին Տիգրան Ավինյանի, Արփի Դավոյանին դեմ է, թե բոլորի դեմ  «սլիվներ» է կազմակերպում, անցանկալի մարդ է դարձել Փաշինյանի համար, որովհետեւ քննադատում է ՔՊ-ական կոռուպցիոներներին։ Գործող վարչության մյուս անդամներն առաջադրվել են, ԱԺ խմբակցության կանանց մեծ մասը՝  նույնպես, առաջադրված համայնքապետեր կան, օրինակ` Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը:

Մինչդեռ երբեմնի կարկառուն ՔՊ-ական, այժմ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ինչպես նախորդ, այս անգամ էլ չի առաջադրվել, ԱԽՔ-ն՝ նույնպես։ Հիշեցնենք․ ՔՊ վարչության գործող կազմը 15 հոգանոց է, որոշել են եւս 5 տեղ ավելացնել եւ կանանց քվոտա սահմանել՝ ամեն երրորդը կին պետք է լինի։ Հուլիսի կեսերից ներկուսակցական քարոզարշավ կսկսվի, սեպտեմբերի կեսերին, հավանաբար՝ 15-ին, համագումարը կկայանա, որի ժամանակ էլ կընտրվի ղեկավար մարմինը` վարչությունը։

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее