▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփի Դավոյան , գոնե ճանաչեք և տարբերեք մեր վանքերը․․․Տեր Արտակ քահանա Միրզոյան

Տեր Արտակ քահանա Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ  ներկայացրել ու գրել․ «Իշխանական տարբեր տրամաչափի պաշտոնյաներ, այդ թվում նաև Արփի Դավոյան անունով անձը, որի հանրային դրական վաստակից հիշում եմ միայն սկզբունքների փոփոխությունը` մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության վերաբերյալ, սևեռվել են Հաղարծին վանական համալիրի վրա և նպատակ են դրել ապացուցելու, որ այն պատշաճ չի խնամվում։ Չգիտեմ, ինչ նպատակ է հետապնդում նման անազնվությունը, սակայն ուզում եմ արձանագրել, որ Հիսուս Քրիստոսի մարմինը` Սուրբ Եկեղեցին, կյանքն է և ճշմարտությունը, իսկ կյանքի հետքեր միայն չկան մեռած կառույցներում, օրինակ տարբեր նախարարություններում, վարչություններում։ Փառք Աստծո, որ մարդիկ ամեն օր Աստծո տուն են այցելում, իրենց աղոթքն են բարձրացնում մեզ հայ պահող ազգային եկեղեցիներում, որ առանցքն են մեր ինքնության, որ վերապրել են օտար հազար իշխանություն և 100 տարի հետո, երբ չենք լինի ո’չ ես, ո’չ այս իշխանավորները, Հաղարծնի վանքը իր խնկաբույր պատերի ներքո նորից կհույրընակալի հայ հավատացյալին։

ՀԳ: Հարգելի Արփի Դավոյան , եթե դուք կամ հատուկ մարդիկ աշխատում եք Հաղարծին վանքը նկարելու և համացանցում տեղադրելու համար, գոնե ճանաչեք և տարբերեք մեր վանքերը կամ նկարները ցույց տվեք վերոհիշյալ մարդկանց ։

Այս է Հաղարծին վանքի գավիթը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее