«Ոչ դատարանի որոշումը, ոչ Էլարդի եզրկացությունը, ոչ Բեռնի կոնվենցիայի պահանջը, ոչ Օրհուսի կոնվենցիան չկանգնեցրեցին հանցագործ ընկերությանն ու Նիկոլի նման տականքին:
Կներեք, բայց էլ առողջությունը վերականգնելու համար չգնաք Ջերմուկ, անգամ ապրելու համար դա պիտանի տեղ չի,քաղցկեղի պես այն քայքայելու է եվ քաղաքը և ձեր առողջությունն ու կյանքը:
Ես էլ չեմ խոսում ոչ անհատական ներդրումների, ոչ այգիների արտադրած մթերքի ոչ էլ խոշոր առողջարանային բիզնեսի ներդրողների մասին:
Մեր երկրում հանցագործը երկրի ղեկին ա , հեռացնող չկա, որովհետև ձևական հայտ ներկայացնող ընդդիմությունն էլ նույն որակի հանցագործ ա:
Սա տեղի ունեցավ տեղի իշխանության և կենտրոնական կառավարող ուժի թույլտվությամբ, տեղի բնակիչներին վախեցնելով հարյուրավոր դատական գործեր բացելով, ճնշելով վախեցնելով»:
***
Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ կառավարության անդամը հայտարարեց, որ Ամուլսարը շահագործման փուլերում է։
Դե իհարկե ես իմ տեսածին եմ հավատում, բայց ինչևէ։
Ինձ մոտ հիմա մի հարց ա առաջ եկել։
Տեսնես կգտնվի՞ մի մարդ, ով իրոք դեմ է Ամուլսարում հանք շահագործելու աղետաբեր ծրագրին և ընտրություններին ձայն կտա այդ աղետաբեր ծրագրի միակ պատասխանատու Նիկոլ Փաշինյանին և նրա թիմի անդամներին։
Այո՛, ջերմուկցիները և շատ բնապահպաններ համառ պայքարով փակել էին այդ էջը և դա, իմ գնահատմամբ, իր պատասխանատվությամբ նորից վերաբացել է Նիկոլ Փաշինյանը...»։
Նախօրեին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ամուլսարի հանքավայրի մասին տեսանյութ էր հրապարակել։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկվանից քաղաքացիներն ահազանգում են, որ մայրաքաղաքի մի շարք համայնքներում անհնար է դարձել բնականոն կյանքը։ Նուբարաշենի աղբավայրը արդեն երկու օր է, ինչ այրվում է՝ քաղաքը պատելով թունավոր ծխով։
Մեր հայրենակիցները ստիպված են ողջ օրը փակ պահել պատուհանները, տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, կամ պարզապես փախչել մայրաքաղաքից հեռու՝ խուսափելով խիստ վտանգավոր օդը շնչելուց։
Ինչպես հայտնի է՝ աղբը այրելու պրակտիկան վաղուց մերժված է քաղաքակիրթ համարվող երկրներում։ Այս մեթոդը ոչ միայն ահռելի վնաս է հասցնում շրջակա միջավայրին, այլև մեծացնում է մի շարք հիվանդությունների ռիսկը՝ սիրտ-անոթայինից մինչև քաղցկեղ։
Քաղաքային իշխանությունները փորձում են խուսափել պատասխանատվությունից՝ հիմա էլ ներկայացնելով, թե օրեր շարունակ ծխացող աղբավայրի այրումը դիտավորության հետևանք է։ Անգամ այդ պարագայում, խնդրի պատասխանատուն շարունակում են մնալ իրենք։ Այս տարիների ընթացքում աղբավայրը այրվել է բազմիցս։ Հուլիսի 27-ին ևս աղբավայրում խոշոր հրդեհ էր բռնկվել։
Իմ ելույթներում` ԱԺ ամբիոնից, հանձնաժողովների նիստերի ընթացքում, բազմիցս անդրադառնալով Նուբարաշենի և բնակավայրերին մոտ գտնվող այլ աղբավայրերի խնդրին՝ նշել եմ, որ միակ լուծումը դրանց փակումն ու ժամանակակից աղբավայրերի կառուցումն է։
Մեծամտությունն ու պատասխանատվության բացակայությունն այնքան բնորոշ են այս իշխանություններին, որ իրենց համար պատեհ չէ լսել ընդդիմադիր գործիչներին, նրանց ահազանգերն ու առաջարկները։ Յոթ տարի է՝ ինչ իշխանություն են, սակայն, չեն կարողանում մեկ աղբավայրի հարց լուծել՝ վտանգելով քաղաքացիների առողջությունը։
Տարիներ շարունակ տրվող խոստումները, որոնցում, ի դեպ, ընդգծվում էր, որ թափոնների վերամշակման գործարանի և նոր աղբավայրի կառուցումը առաջնահերթություն է, այդպես էլ իրականություն չդարձան (ինչպես Աջափնյակի մետրոյի պարագայում):
Փոխարենը՝ «Էրեբունի-Երևան 2807»-ի տոնական միջոցառումները կընթանան թունավոր ծխի ուղեկցությամբ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet