▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը վիրահատվել է

Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը վիրահատվել է` վիրահատությունը կատարվել է Հայաստանում։ Իր առողջական վիճակի մասին նախկին նախարարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ շնորհակալություն հայտնելով ու առողջություն մաղթելով բոլորին։

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են իմ առողջական վիճակի համար, ձեր բոլորի աջակցությունը զգացել եմ առաջին իսկ րոպեից մինչև հիմա:

Վիրահատությունը բարեհաջող է անցել և մեր հմուտ բժիշկների շնորհիվ արդեն վերականգնվում եմ՝ փորձելով վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին:

Բոլորիս առողջություն»,-գրել է Մուրադյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее