▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարությունը 19 դեղատներում հայտնաբերել է կեղծ դեղեր

 

 

Կեղծ դեղերի առգրավված խմբաքանակն ուղարկվել է դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն:

Առողջապահության նախարարությունը Երևանի և մարզերի 19 դեղատներում հայտնաբերել է կեղծ դեղեր: Դրանց ցանկում են եղել զարկերակային ճնշումը կարգավորող Պրեստանս (Prestance) և հակաբիոտիկ Ցեֆտրիաքսոն-Աստերիա (Ceftriaxone-Asteria) դեղերը:

Կեղծ դեղերի առգրավված խմբաքանակն Առողջապահության տեսչությունն ուղարկել է դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն` փորձաքննության, որը կպարզի դրանց բաղադրությունն ու վնասակարության աստիճանը: Մինչև այդ կեղծված Պրեստանսը օրիգինալից տարբերելու համար մասնագետներն առաջարկում են նայել սերիական համարին. օրիգինալի վրա այն 6-անիշ է, կեղծ դեղի վրա` 7-անիշ: Ցեֆտրիաքսոն-Աստերիայի օրիգինալ սրվակն ունի 6 սմ երկարություն, մինչդեռ կեղծված հակաբիոտիկի սրվակն ավելի կարճ է:

Նախարարի հրամանով՝ այսօրվանից հանրապետության 1700 դեղատներից կեղծված դեղերը հետ կկանչվեն ու կոչնչացվեն: Հարուցվել է քրեական գործ: Դեղերի կեղծումը ծանր հանցագործություն է և պատժվում է ազատազրկմամբ` մինչև 3 տարի ժամկետով:

Առավել մանամասն՝armenia.tv-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее