▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության բարեփոխումները չպետք է իրականացվեն բուժաշխատողների եկամտի հաշվին. «Բարգավաճ Հայաստան»

Առողջապահության բարեփոխումները չպետք է իրականացվեն բուժաշխատողների եկամտի հաշվին։ Առողջապահական ապահովագրությունը պետք է ապահովության զգացում տա թե՛ հիվանդին, թե՛ բուժաշխատողին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում առողջապահության համակարգի բարելավմանն ու կայուն զարգացմանն ուղղված կարևոր դրույթներ կան, որոնք միտված են ստեղծելու ավելի հասանելի, արդար և մարդակենտրոն առողջապահություն։

Հանրապետության անվանի բժիշկների հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկեցինք ոլորտի առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները։ Բոլորիս համոզմամբ՝ առողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը։

***

«Առողջապահությունն ու կրթությունը պետք է անվճար լինեն»,- այս մասին Աշտարակի բնակչների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց ԲՀԿ վարչապետի թեկնածու գագիկ Ծառուկյանը։

Երբ խնդիր է լինում, գումարը չի բավարարում, մի քանի միլիոն դրամ գումար է պետք լինում, մարդիկ տունը գրավի տակ են դնում, վարկ վերցնում՝ իմանալով հանդերձ, որ չեն կարողանալու վարկը փակեն․․․ Բայց ստիպված դա անում են՝ թե՛ ուսման վճարի համար, թե՛ առողջական խնդրի դեպքում։ Դրա համար պետք է կրթությունն ու առողջապահությունն անվճար լինեն»,- ընդգծեց Ծառուկյանը

info@asekose.am/095519696
Հասարակություն далее