Լևոն Արոնյանը նորվեգական Ստավանգերում անցնող  գերմրցաշարի 2-րդ տուրում սպիտակներով առավելության հասավ ամերիկացի  շախմատիստ Հիկարու Նակամուրայի հանդեպ: 2 տուրերից հետո մեր շախմատիստի ակտիվում 1.5 միավոր կա: 2-րդ տուրի  մյուս պարտիաներում Կարլսենն ու Անանդը, Տոպալով ու Ռաջաբովը կիսեցին  միավորները: Այժմ ընթացքում են Վան Հաո-Սվիդլեր ու Համմեր-Կարյակին  հանդիպումները: Աղբյուրը` sport.am
      

