▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմուշի մասնակցությամբ տեսարաններն ամենստացվածներն էին. Աննա Մանուչարյան

Դիտեք նաև՝

Lif.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Աննա Մանուչարյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Նրա հետ խոսել ենք «Քարե դարդի» ամերիկյան շրջագայության, սիթքոմի ավարտի եւ առաջիկա անելիքների մասին:
 
Ինչպես շատերը գիտեն՝ «Քարե դարդ»-ի անձնակազմը վերջերս մեկնել էր ԱՄՆ՝ ամերիկյան հանդիսատեսին ներկայացնելու սիրված սիթքոմի շոու տարբերակը: Մեզ հետ զրույցում Աննա Մանուչարյանը պատմեց, որ տպավորված է վերադարձել Հայաստան.
«Ես պարզապես հիացած եմ «Դեմք շոու»-ի տղաների ընդունելությունից: Նրանք էին հենց կազմակերպել մեր համերգ-ներկայացումը, եւ հաճելի էր, որ բացի բարձր մակարդակի շոուից, նրանք հոգ տարան նաեւ մեր մասին: Մենք ԱՄՆ-ում մնացինք տասը օր, եւ այդ տասը օրերն ուղղակի շքեղ անցան հենց նրանց շնորհիվ, ինչի համար շնորհակալ եմ:  Ի դեպ՝ նշեմ, որ ինքս ինձ համար նորովի բացահայտեցի Վաչեին, որովհետեւ այդ տղաների նման վերաբերմունքը Վաչեի վաստակն էր, քանի որ նրանք ընկերներն են ու փաստորեն շատ լավ ընկերներ են, որ միմյանց համար պատրաստ են նման ուշադրության»,- պատմեց Աննան:
Խոսելով ամերիկահայերի մասին՝ դերասանուհին նկատեց.
 
«Բավականին մեծ տարբերություն կա ամերկաբնակ հայերի եւ այստեղ ապրող հայերի միջեւ: Նրանք շատ կարոտած են, նրանց համար մեծ ուրախություն է, որ հայ հայտնիները տարբեր համերգային ծրագրերով Հայաստանից մեկնում են ԱՄՆ: Մեր համերգ-ներկայացումը պարզապես հիանալի անցավ, հանդիսատեսի շարքում մեծ թվով երեխաներ կային, որոնցից շատերը եկել էին Վաչեի հերոսի կարմիր սպորտային հագուստով, ինչը շատ զավեշտալի էր: Մենք նախապես հայտարարել էինք, որ ներկայացման ավարտից հետո նկարվելու ենք հանդիսատեսի հետ, իսկ թե ինչ կատարվեց այդ ժամանակ, չեմ կարող նկարագրել. Բոլորն անասելի ջերմությամբ եկել էին ու ուզում էին նկարվել, չէին ուզում հեռանալ, իսկ դրանից թանկ բան արտիստի համար չկա»:
 
Աննա Մանուչարյանը նշեց նաեւ, որ ամրիկյան շրջագայութան ուրախալի կողմը նաեւ այն էր եղել, որ հանդիպել են Արմուշին, ով սիթքոմի սկզբնական մասում հենց Աննայի հերոսուհու ամուսինն էր.
 
«Արմուշը չի դադարում ամեն անգամ զարմացնել մեզ: Նրա մասնակցությամբ տեսարանները երեւի ամենստացվածներն էին: Ըստ սիթքոմի՝ իմ հերոսուհին Գոգոյից հետո ամուսնացել էր Բաբալի հետ, այնպես որ սիթքոմի բովանդակությունից ելնելով՝ սցենարական հետաքրքիր լուծում էինք գտել»,- հավելեց նա:
Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Աննա Մանուչարյանը կայքի զրուցակիցն է: Նրա հետ խոսել ենք «Քարե դարդի» ամերիկյան շրջագայության, սիթքոմի ավարտի եւ առաջիկա անելիքների մասին: Ինչպես շատերը գիտեն՝ «Քարե դարդ»-ի անձնակազմը վերջերս մեկնել էր ԱՄՆ՝ ամերիկյան հանդիսատեսին ներկայացնելու սիրված սիթքոմի շոու տարբերակը: Մեզ հետ զրույցում Աննա Մանուչարյանը պատմեց, որ տպավորված է վերադարձել Հայաստան.

«Ես պարզապես հիացած եմ «Դեմք շոու»-ի տղաների ընդունելությունից: Նրանք էին հենց կազմակերպել մեր համերգ-ներկայացումը, եւ հաճելի էր, որ բացի բարձր մակարդակի շոուից, նրանք հոգ տարան նաեւ մեր մասին: Մենք ԱՄՆ-ում մնացինք տասը օր, եւ այդ տասը օրերն ուղղակի շքեղ անցան հենց նրանց շնորհիվ, ինչի համար շնորհակալ եմ:  Ի դեպ՝ նշեմ, որ ինքս ինձ համար նորովի բացահայտեցի Վաչեին, որովհետեւ այդ տղաների նման վերաբերմունքը Վաչեի վաստակն էր, քանի որ նրանք ընկերներն են ու փաստորեն շատ լավ ընկերներ են, որ միմյանց համար պատրաստ են նման ուշադրության»,- պատմեց Աննան:

Խոսելով ամերիկահայերի մասին՝ դերասանուհին նկատեց. 

«Բավականին մեծ տարբերություն կա ամերկաբնակ հայերի եւ այստեղ ապրող հայերի միջեւ: Նրանք շատ կարոտած են, նրանց համար մեծ ուրախություն է, որ հայ հայտնիները տարբեր համերգային ծրագրերով Հայաստանից մեկնում են ԱՄՆ: Մեր համերգ-ներկայացումը պարզապես հիանալի անցավ, հանդիսատեսի շարքում մեծ թվով երեխաներ կային, որոնցից շատերը եկել էին Վաչեի հերոսի կարմիր սպորտային հագուստով, ինչը շատ զավեշտալի էր: Մենք նախապես հայտարարել էինք, որ ներկայացման ավարտից հետո նկարվելու ենք հանդիսատեսի հետ, իսկ թե ինչ կատարվեց այդ ժամանակ, չեմ կարող նկարագրել. Բոլորն անասելի ջերմությամբ եկել էին ու ուզում էին նկարվել, չէին ուզում հեռանալ, իսկ դրանից թանկ բան արտիստի համար չկա»: 

Աննա Մանուչարյանը նշեց նաեւ, որ ամրիկյան շրջագայութան ուրախալի կողմը նաեւ այն էր եղել, որ հանդիպել են Արմուշին, ով սիթքոմի սկզբնական մասում հենց Աննայի հերոսուհու ամուսինն էր. 

«Արմուշը չի դադարում ամեն անգամ զարմացնել մեզ: Նրա մասնակցությամբ տեսարանները երեւի ամենստացվածներն էին: Ըստ սիթքոմի՝ իմ հերոսուհին Գոգոյից հետո ամուսնացել էր Բաբալի հետ, այնպես որ սիթքոմի բովանդակությունից ելնելով՝ սցենարական հետաքրքիր լուծում էինք գտել»,- հավելեց նա:


Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее