▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմինե Պողոսյանը` ամուսնու շնորհավորանքի և թաքուն երազանքի մասին

Esem.am-ը գրում է.Դերասանուհի Արմինե Պողոսյանը այսօր նշում է ծննդյան տարեդարձը. նա բոլորում է 46 տարին: Այս առիթով Արմինեն ընտանեկան խնջույք է կազմակերպել տանը` հյուընկալելով հարազատ, մտերիմ մարդկանց: «Կարծում եմ՝ ծննդյան տոն կազմակերպելու համար պետք է նախապես տրամադրվել, իսկ ես զբաղվածությանս պատճառով չեմ կարողացել պատրաստվել»,- ասաց  դերասանուհին, ով այս շրջանում նկարահանվում է երկու նոր ֆիլմում:

Ըստ Արմինեի` ընտանեկան հավաքույթին ներկա կլինեն քույրը, եղբայրը, նաև իրենց հյուրերը` Կիպրոսից:

Համազգային թատրոնի դերասանուհուն առաջինը շնորհավորել են եղբոր կնոջ ծնողները, ովքեր Վարդենիսում են բնակվում:

 

Դերասանուհու ամուսինն առավոտյան է շնորհավորել կնոջը: «Նա շատ օրիգինալ ձևով շնորհավորեց ինձ` նվիրելով փուչիկ, ծաղիկներ, օծանելիք: Շատ հաճելի է սիրող ու հարազատ մարդուց նման նվեր ստանալը»,- շեշտեց Արմինեն` ավելացնելով, որ առավոտվանից բազում շնորհավորանքներ է ստացել ինչպես հեռախոսով, այնպես էլ համացանցի միջոցով:

Արմինեն խոստովանեց նաև, որ թաքուն երազանք ունի: «Իհարկե, տորթի մոմերը փչելիս հենց այդ երազանքն եմ պահում. Աստծո կամոք այն կկատարվի և նոր միայն կխոսեմ այդ մասին»,- ասաց նա:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее