Սեպտեմբերի 29-ին, ժամը 23:30-ին ՀՀ արտակարգ իրավիճակներինախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղի 1 հասցեում գտնվող «Արմենիա» հեռուստաընկերության 2-րդ հարկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։