Օրեր առաջ մայրաքաղաքում գրանցվել է նորածնային մահացության դեպք:
Նորածինը մահացել է «Արմենիա» ՀԲԿ ծննդատանը՝ օգոստոսի 19-ին:
Նույնը օրը ժամեր առաջ 41 շաբաթական հղիությամբ կինն ընդունվել է Վերարտադրողական պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, դեռևս անհայտ պատճառներով որոշում է կայացվել կնոջը կեսարյան հատում կատարել, ինչից հետո էլ հարազատները պարզել են, որ երեխան մահացել է:
Նրանց պնդմամբ՝ բժիշկն անգամ չի մոտեցել իրենց: Ըստ նրանց՝ նորածինը մահացել է՝ բժշկի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, երեխայի մահվան պատճառը պարզելու ուղղությամբ քննություն է կատարվում:
Նյութի աղբյուրը` «Փաստինֆո»


