▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արմենիա» ԲԿ-ում վնասազերծել են հիվանդասենյակում կրակոցներ արձակողին և փախուստի դիմած կալանավորին

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ինքնաձիգով զինված քաղաքացին ներս է մտել «Արմենիա բժշկական կենտրոնի անոթային բաժանմունք, որտեղ բուժում է ստանում կալանավորված մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձը, ով ինքնաձիգը հիվանդանոց է մտցրել պայուսակի մեջ թաքցրած, 3-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում ոչ թիրախային անկանոն կրակոցներ է արձակել։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Կալանավորին հսկող Ոստիկանության ծառայողները կարողացել են վնասազերծել կրակոցներ արձակողին, սակայն կալանավորը դիմել է փախուստի։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա փախուստը կանխվել է հիվանդանոցում ծառայություն կատարող ինչ-որ ընկերության անվտանգության աշխատակիցների կողմից։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее