Life.panorama.am-ը գրում է.
Դերասան Անդրանիկ Հարությունյանը շուտով հանդես կգա նոր նախագծում, որի մասին պատմել է մեզ:
«Ես ու Անաիս Սարդարյանը այս պահին զբաղված ենք մի հաղորդմամաբ, որն իր բնույթով ավելի շատ սիթքոմի է նման լինելու: Հաղորդումը կոչվում է «Մանկուց երազել եմ»:
Իմաստը կայանում է նրանում, որ մենք ընտրում ենք հայտնի մարդկանց, իմանում նրանց մանկության երազանքի մասին ու փորձում բեմականացնելով` իրականացնել այն: Արդյունքում ստացվում է սիթքոմանման հաղորդում, որտեղ ամեն անգամ հերոսենրն ու բովանդակությունը փոխվում են»,- պատմեց դերասանն ու հավելեց` նկարահանումները դեռ ընթացքի մեջ են, այնպես որ շատ մանրամասներ հայտենլու իրավունքը չունի:
«Բավականին հետաքրքիր ու ծիծաղաշարժ նախագիծ է սպասվում, կարծում եմ` հեռուստադիտողի կողմից այս հաղորդումը կսիրվի: Տեսնենք` ինչ կլինի ընթացքում»,- նշեց նա: Անդրադառնալով բիզնեսին` «Stand club»-ին` դերասանը նկատեց, որ վաղուց այլեւս ակումբի աշխատանքներով չի զբաղվում. «Ակումբից արդեն երկար ժամանակ է դուրս եմ եկել եւ եթե չեմ սխալվում, օրերս այն ընդհանրապես փակվեց: Ինքս տեղեկություններ չունեմ, թե ինչու փակվեց, երեւի չարդարացրեց»,- նկատեց նա:
Մեր հարցին, թե արդյոք Արմեն Վարդանյանի հետ հարաբերությունները լավ են, քանի որ ակումբի գործերով նրանք միասին էին զբաղվում, պատասխանեց. «Արմենը քավորս է, մեր մեջ չի կարող վատ հարաբերություններ լինեն: Իրականում ես ու Արմենը դուրս եկանք ակումբից, իսկ ակումբը շարունակեց աշխատացնել մեր ընկերներից մեկը, վերջինն էլ երեւի որոշեց չզբաղվել այդ գործով»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում