Արդեն տեղեկացրել ենք, որ օրերս Լոս Անջելեսի Dolby Theatre համերգասրահում տեղի է ունեցել ՌԴ-ում հայտնի, «СКАРТЕЛ» ընկերության հիմնադիր, 46-ամյա գործարար Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի և «Межрегионсоюзэнерго» ընկերության համասեփականատեր, խոշոր ձեռնարկատեր Էլդար Օսմանովի դստեր` Լոլիտայի հարսանիքը:
Armtimes.com-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ երգիչ Արմենչիկը հրաժարվել է երգել այդ հարսանիքի ժամանակ: Նրան 100 հազար դոլար են առաջարկել հուլիսի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում (որտեղ անցկացվում է «Օսկարի» մրցանակաբաշխությունը) կայացած խնջույքի ժամանակ 2 երգ կատարելու համար, սակայն նա չի համաձայնել:
Երգչի որոշման պատճառն այն է, որ նա հրավիրված է եղել Լիբանանում անցկացվող «Jounieh Summer Festival 2017» փառատոնին: Այն մեկնարկել է հունիսի 24-ին եւ ավարտվելու է հուլիսի 9-ին: Փառատոնի շրջանակներում Արմենչիկը համերգով հանդես է եկել երեկ՝ հուլիսի 2-ին, Բեյրութում:
Հիշեցնենք, որ Հայ գործարարի որդու շքեղ հարսանիքի ընդհանուր բյուջեն կազմել է 600 մլն ռուբլի․