Վրաստանի նախագահը Երեւան է ժամանել Բաքվում արած աղմկահարույց հայտարարությունից հետո: Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին ասել էր, որ Վրաստանն ու Ադրբեջանը վերապրում են այն, ինչը նկատի ունի երկրի օկուպացիա, երբ քո երկրի տարածքային ամբողջականությունը դեռևս վերականգնված չէ:
Երևանում, կարծես, իր վրացի գործընկերոջը օգնության հասավ Արմեն Սարգսյանը, ով լրագրողներին հայտարարեց, որ տիկին Սալոմեն համակարծիք էր իր հետ , որ հիմնահարցերն ու հակամարտությունները նույնական չեն, հետևաբար նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը:
Արմեն Սարգսյանը, մասնավորապես, հայտարարել է. Հակամարտությունների լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա:
Արմեն Սարգսյանի խոսքն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում