▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը կոչ է անում առաջնորդվել համազգային շահերով, պահպանել Սահմանադրության և օրենսդրության պահանջները

Հանրապետության նախագահը կարևորում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը և դրա պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը, մասնավորապես ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հրատապ վերադարձը, սահմանազատման և սահմանագծման գործընթացը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը:



Նախագահն իրավասու մարմիններին կոչ է անում ինչպես վերոնշյալ փաստաթղթով նշված միջոցառումների իրականացման, այնպես էլ բանավոր պայմանավորվածությունների ձեռք բերման դեպքում առաջնորդվել բացառապես համազգային շահերով, ապահովել հանրության առաջ հաշվետվողականություն և անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության պահանջները, միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее