▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Պետրոսյանը՝ «Ֆուլ հաուս»-ի ավարտվելու և 25 մասից բաղկացած նոր նախագիծ սկսելու մասին

Aysor.am-ը գրում է. Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ֆուլ Հաուս» սիթքոմը, որը գրեթե 3 տարվա ընթացքում հեռուստադիտողին է ներկայացել շուրջ 150 սերիայով, շուտով կավարտի իր 6-րդ եթերաշրջանը: Սիրված նախագիծը, հավանաբար, այլևս չի շարունակվի: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց նախագծի պրոդուսեր և դերասան Արմեն Պետրոսյանը:

«Դեռ չգիտենք՝ նոր եթերաշրջան կլինի, թե ոչ: Այժմ քննարկման փուլում ենք, ամեն ինչ պարզ կլինի հուլիսի կեսերին: Լինել-չլինելու հարցը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, որոնցից առաջինը սյուժետային զարգացումն է: Եթե կարողանանք գտնել սցենարային այնպիսի լուծումներ, որոնցով կկարողանանք մի ամբողջ եթերաշրջան հետաքրքիր պահել, ապա կմտածենք նկարահանելու մասին», - խոստովանեց պրոդյուսերը:

Եթերաշրջանի վերջին սերիաներն էկրաններին կլինեն մայիսի 29-ին, 30-ին և 31-ին: Հարցին, թե ինչպիսի՞ ավարտ է սպասվում, կլինի արդյոք «Ֆուլ հաուսում» հարսանիք, թե ոչ, պատասխանեց.

«Անկեղծ ասած, վերջաբանի հետ կապված, փակագծերը բոլորովին չեմ ուզում բացել: Ընդամենը օրեր անց հեռուստադիտողը կտեսնի, թե ինչ հանգուցալուծում ենք գտել: Միայն ասեմ, որ այս անգամ հարսանիք չի լինելու»:

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее