▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Պետրոսյանը` «Ֆուլ հաուս»-ի ամերիկյան համերգների և ապագա ծրագրերի մասին

Արմեն Պետրոսյանը` «Ֆուլ հաուս»-ի ամերիկյան համերգների և ապագա ծրագրերի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Ֆուլհաուսցիներն այս օրերին Միացյալ Նահանգներում են: Օվկիանոսից այն կողմ նրանք կրկին հանդես են եկել ամերիկաբնակ հայ հանդիսատեսի համար: 

Կայքի հետ զրույցում պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը նշեց, որ մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում արդեն մի քանի տարի կայացող համերգ-ներկայացմանը.

«Նոյեմբերի 19-ին կայացավ այս այցելության մեր առաջին համերգը, հաջորդը կլինի դեկտեմբերի 11-ին: Ասեմ, որ մենք մեծ պատասխանատվությամբ ենք ամեն անգամ նոր համերգով հանդես գալիս ամերիկյան հանդիսատեսին: Վստահ եմ, որ մեր ելույթները հանդիսատեսին դուր են գալիս, այլապես այսքան համերգներ հաստատ չէինք ունենա»,- նշեց Մենչն ու հավելեց.

«Հանդիսատեսը շատ ջերմ ու կարոտած է, ինչից մենք շատ ենք ոգեւորվում»:

Ֆուլհաուսցիները ԱՄՆ-ում կլինեն մինչ դեկտեմբերի 14-ը: Այդ ընթացքում նրանք կհասցնեն նաեւ հանգստանալ:

Առավել մանրամասն` սկզբանղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее