▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Մովսիսյանի կարոտն ու Լիլիթ Պիպոյանի ոգևորությունը համերգի ժամանակ

Blognews.am-ը գրում է. «Հուսո առագաստ». այս երգով սկսվեց Լիլիթ Պիպոյանի և Արմեն Մովսիսյանի համերգը Մոսկվա կինոթատրոնում, որն անցավ նրանց բնորոշ անկեղծ մթնելերտում։ Սիրված երգերն ուղեկցվում էին Լիլիթ Պիպոյանի և Արմեն Մովսիսյանի հետաքրքիր պատմություններով։ Նրանք ներկայացրին ինչպես զուգերգեր, այնպես էլ անհատական կատարումներ:

Թե՛ Արմեն Մովսիսյանը, թե՛ Լիլիթ Պիպոյանը մեծ ոգևորությամբ ու լիահույս խոսեցին մեկ ամիս առաջ Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձությունների մասին։ «Երևանում էլ մի քիչ լույս է երևում, քանի որ ամեն ինչ միայն կաշառակերությամբ, հովանավորչությամբ, ընկերա-բարեկամա-թաղային հարաբերություններով չէ... կա  մի սերունդ, որն ասում է՝ երկրի տերը ես եմ և ցույց է տալիս դա»,- ասաց Արմեն Մովսիսյանն ու կատաարեց «Աղոթք» երգը՝ նկատելով, որ ցավոք սրտի այս երգն այսօր նույնքան արդիական է, որքան 10-12 տարի առաջ։

Լիլիթ Պիպոյանն էլ այս առիթով նկատեց.  «Երբ 88 թվականի շարժումն էր սկսվում, ես չմասակցեցի, այն ժամանակ երկու երեխա էի մեծացնում և մտածում էի տնային հոգսերի մասին։ Այս անգամ Թումանյան փողոցի մեր տանն էի, լսեցի երիտասարդների կոչերը՝ միացեք։ Ես էլ դուրս եկա փողոց»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ երիտասարդները չեն հուսալքվի ու կշարունակեն պայքարը:

Արմեն Մովսիսյանը վերջին անգամ Հայաստանում ելույթ էր ունեցել 2006 թվականին։ Երկարատև դադարի ընթացքում հանդիսատեսը նրան շատ էր կարոտել։ Արմեն Մովսիսյանն առաջին անգամ կատարեց «Իմ հայրենիք» ստեղծագործությունը, նշելով, որ սա  կարոտի երգ է. «Հայ մարդը, ում արմատներն այստեղ են, հայրենիքից դուրս դժվար է ապրում, ուրիշ բան, թե ինչու ենք դրսում, ով  է մեղավոր, որ այսօր մեր ազգի մի ստվար մաս պանդուխտ է դարձել»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее