▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Ջիգարխանյանին դուրս կգրեն հիվանդանոցից

Դերասան Արմեն Ջիգարխանյանին այսօր դուրս կգրեն հիվանդանոցից: Այս մասին  Ռիա Նովոստիին  հայտնել են Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության հիվանդանոցի տեղեկատու ծառայությունից:

«Այսօր նրան դուրս ենք գրելու, նրա վիճակը բավարար է»,- հայտնել են հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանն շաբաթ օրը վերակենդանացման բաժանմունքում էր հայտնվել սրտի կաթվածի կասկածանքով, սակայն այս ախտորոշումը չէր հաստատվել:

Նշենք, որ  մարտի 7-ին  հիվանդանոցից հայտնել էին, որ Ջիգարխանյանը տեղափոխվել է  ընդհանուր հիվանդասենյակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее