ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի վիճակը, ով հոսպիտալացվել է մարտի 5-ին, բժիշկները շարունակում են գնահատել միջին ծանրության: Այս մասին տեղեկացրել են Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտից, որտեղ գտնվում է դերասանը:
Հայտնել են, որ ջերմությունը երեկ երեկոյան եղել է 36,2, առավոտյան՝ 36,3 աստիճան:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտից հայտնել էին, որ նա պառկած է սրտի կաթվածով հիվանդների համար նախատեսված վերակենդանացման բաժանմունքում: Մարտի 7-ին հիվանդանոցից հայտնել էին, որ Ջիգարխանյանը տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ: