Արմեն Ջիգարխանյանը տհաճ պատմության մեջ է հայտնվել: Իր իսկ թատրոնիաշխատողների հետ, դատի են տալիս նրան: Այս մասին հայտնում է StarHit–ը։
Պարզվում է, որ դերասանի 36-ամյա կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան, անօրինական գործողություններ է անում։ Թատրոնի հանդերձապահուհի Մարգարիտա Չերեսը պնդում է, որ թատրոնում ավելի քան 20 տարի է աշխատել, իսկ 2015-ին իրեն ազատել են աշխատանքային պարտականությունները չկատարելու համար։
«Ասում էին, որ ես վատ էի աշխատում, ժամանակին չէի զգեստները ներկայացնում, սակայն դա ճիշտ չէ»,– ասել է Մարգարիտան։
Կինը որոշել է խոսել հենց Ջիգարխանյանի հետ, սակայն նա չի ցանկացել լսել աշխատակցուհուն, ով էլ նրան դատի է տվել, սակայն պարտվել է: Մարգարիտա Չերեսը նշել է, որ կրկին դատարան է դիմելու` փոխհատուցման պահանջով: «Այս տարի զղջման խոսքով ինձ մոտեցավ թատրոնի ռեժիսորն ու ասաց, որ պատրաստ է վկայություն տալ, որ ես չեմ ստում, որ իրեն ստիպել են ինձ ածխատանքից ազատել»,-պատմել է Չերեսը:
Թատրոնի մեկ այլ աշխատակցուհին, հայտարարել է, թե իրեն մերժել են երեխայի խնամքի համար վճարովի արձակուրդ տալ։ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանսկայան նույնպես հրաժարվել է շփվել կնոջ հետ, արգելափակել է նրան սոցցանցերում, չի վերցրել հեռախոսը և արգելել է անվտանգության աշխատակիցներին նրան թատրոն թողնել։ Հավելենք, որ նա նույնպես պատրաստվում է դատարան դիմել: