ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը սրտի նոպայի պատճառով տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը: Այս մասին հայտնում է tass.ru-ն` բժշկական շրջանակներում աղբյուրներին հղումով:
Աղբյուրը հավելել է, որ դերասանը հոսպիտալացվել է նախկին կնոջ՝ 39-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասնակցությամբ «Թող խոսեն» թոք շոուն դիտելուց հետո:
Ջիգարխանյանի թատրոնում ևս հաստատել են հիվանդանոց տեղափոխման լուրը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի 82-ամյա դերասանը ամուսնալուծվեց իրենից 44 տարի փոքր կնոջից`Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից, սակայն մինչ այսօր ամուսնալուծության հետ կապված աղմուկը չի դադարում: