ԽՍՀՄ և ՌԴ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակում մնում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատու ծառայությանը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի դերասան Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է Երևանում, 1935 թվականի հոկտեմբերի 3-ին: Թատրոնում և կինոյում նա խաղացել է ավելի քան 250 դեր:
Հիշեցնենք, որ դերասան Արմեն Ջիգարխանյանը երրորդ անգամ ամուսնացել է Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայաի հետ։ Զույգը մտերիմների ընկերակցությամբ օրինականացրել է հարաբերությունները ՔԿԱԳ-ում: