▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Գրիգորյանը հանգիստ կարող է ասել, որ ՀՀ-ում Թուրքիայի դեսպանն է. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ-ականներն ակցիա են իրականացնում՝ երթով շարժվելով դեպի Անվտանգության խորհրդի շենք.

«Մենք երթով շարժվում ենք Անվտանգության խորհրդի շենքի մոտ, որն իր խորհրդի քարտուղարով արդեն դարձել է ՀՀ-ում Թուրքիայի դեսպանատուն, իսկ Արմեն Գրիգորյանը հանգիստ կարող է ասել, որ ՀՀ-ում Թուրքիայի դեսպանն է: Մարդ և կառույց, որը Փաշինյանի ձեռքում դարձել է գործիք՝ հայ ժողովրդի հիշողությունը, պայքարը, 1.5 մլն նահատակներին ուրանալու, Էրդողանի և Թուրքիայի գիրկն ընկնելու համար: Այդ մարդիկ իրավունք չունեն զբաղեցնելու պետական պաշտոն, պետք է դուրս նետվեն պետական համակարգից»,- հայտարարել է ՀՅԴ-ական գործիչ Գեղամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ Երևանի մոտեցումներում։ 

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանի «Թուրքիան այլևս թշնամի պետություն չէ՞ Հայաստանի համար» հարցին ի պատասխան Գրիգորյանը նշել է. «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее