▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանը` Զարզանդի փոխտնօրեն նշանակման մասին

Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արձագանքելով Asekose.am-ի`  «Լիսկայի ոչ անհայտ Զարզանդը նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն» հրապարակմանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր մամուլում հրապարակված Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրենի նշանակման լուրերի կապակցությամբ հայտնում եմ, որ թեպետ տվյալ դպրոցը ԿԳՆ ենթակայության չէ, կուսումնասիրեմ խնդիրը և Սյունիքի մարզպետարանի հետ լուծում կտանք»։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ոչ անհայտ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղեկալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее