▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից. պատճառը Սամվել Կարապետյանին չձերբակալե՞լն էր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝
1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:
2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին»,- նշված է տեքստում:

Համացանցում տեսակետներ են շրջանառվում, որ Արմեն Աբազյանի աշխատանքից ազատման  պատճառը Սամվել Կարապետյանին չձերբակալելն էր։

***

Քաղաքական, հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին գործից հանել է։ Երևի Սամվել Կարապետյանին չկալանավորելու համար։
Չուլանիզմը շարունակվում է, նիկոլիզմը՝ սրընթաց փլվում»։

Դիտեք նաև՝ 

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее