▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրում 25-ամյա երիտասարդը կասկածվում է 16-ամյա աղջկան հղիացնելու մեջ

Shamshyan.com-ը գրում է. Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, 16-ամյա Ժ. Ռ.-ի հղիության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 6-ին Արմավիր բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքից Ոստիկանության Արամվիրի բաժին հայտնել են, որ 13-ից14 շաբաթական հղիությամբ իրենց մոտ է տեղափոխվել Ժ. Ռ.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և հետաքննչական բաժանմունքների ծառայողները պարզել են Ժ. Ռ-ի նկատմամբ սեռական գործողություններ կատարող կասկածյալի ինքնությունը: Նա երեխայի համագյուղացի, 25-ամյա Ա. Ա.-ն է: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ա. Ա-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее