▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրում 16-ամյա աղջիկը հայտնել է, որ իրեն բռնաբարել են, իսկ բժիշկն օգնելու փոխարեն համոզել է, որ չբողոքի

Shamshyan.com-ը գրում է.Կայքի տեղեկություններով՝ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հետաքննություն է սկսվել Արմավիրի մարզի գյուղերից մեկի 11-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանությունը փնտրում է 16-ամյա աղջկա համագյուղացի՝ 15-ամյա Գ. Ս.-ին, ով կասկածվում է գյուղի եկեղեցու հետնամասում Հ. Մ.-ի նկատմամբ բռնաբարություն կատարելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջիկն իրավապահներին հայտնել է, որ բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Արմավիրի հիվանդանոց, սակայն բժիշկը նրան ոչ միայն օգնություն չի ցուցաբերել, այլ նաև համոզել է, որ կատարվածի մասին ոչ ոքի չբողոքի։

Ըստ տեղեկությունների՝ դեպքը ամիսներ առաջ է տեղի ունեցել, սակայն, չգիտես ինչու, աղջիկը կատարվածի մասին նոր է հայտնել իրավապահներին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее