▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրում 13-ամյա երեխան տրակտորի կցորդի տակ է ընկել ու մահացել

 

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 29-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Վանանդ գյուղում։ Ժամը 13։40-ի սահմաններում մահացած վիճակում Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ըստ նախնական տեղեկությունների՝ 13-ամյա Սուրեն Խուրշուդյանը դաշտում վրաերթի է ենթարկվել 31-ամյա Սրապ Մինասյանի կողմից վարած տրակտորին կցված կցորդով, երբ հետընթաց է կատարել կցորդը, որը բարձված է եղել գյուղմթերքով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ս. Մինասյանը մեղայականով ներկայացել է Ոստիկանության Բաղրամյանի բաժին։


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее