▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի մարզպետ պարոն Ղահրամանյան, ի՞նչ է, Դուք օրենքից վե՞ր եք

ՀՀ վարչապետի  ուշադրությունն եմ   հրավիրում  երկրում  տարածված այս խնդրի վրա: Արմավիրի մարզի Արտաշար  գյուղի միջնակարգ դպրոցի  տնօրեն Հասմիկ Սրապիոնյանի հետ մարզպետի կնքած պայմանագրի ժամկետը լրացել է 2016թ.  նոյեմբերի 15-ին:   Տնօրենի ընտրության կարգի համաձայն՝ դպրոցի կառավարման խորհուրդը  եռամսյա ժամկետում պետք է կազմակերպի  և անցկացնի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը: Ըստ դպրոցի կառավարման խորհրդի որոշման՝ 2017-ի հունվարի 20-ին  նշանակվել է մրցույթի օր: Նկատենք, որ դպրոցի կառավարման խորհրդում մարզպետն ունի երկու ներկայացուցիչ՝ Արմավիրի մարզի ԱԻՆ-ի աշխատակից   Աշոտ Հակոբյանն ու  մարզպետարանի աուդիտի բաժնի աշխատակից Վիգեն Խաչատրյանը: Հավելեմ, որ  խորհրդի նախագահը հենց ԱԻՆ աշխատակիցն է, կասկածից վեր է՝ մարզպետի ցուցումով: Հունվարի 20-ին մրցույթին ներկայացել են դպրոցի կառավարման խորհրդի 5 անդամներ, չեն ներկայացել խորհրդի նախագահ Աշոտ Հակոբյանը, Վիգեն Խաչատրյանն ու ԿԳՆ-ի կողմից նշանակված Վարդանաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     Հակոբ Հովասափյանը: Ըստ վերոնշյալ կարգի՝ մրցույթն իրավազոր է համարվում, եթե մասնակցում են խորհրդի 6 անդամներ: ԿԳՆ ներկայացուցիչն արձանագրել է  մրցույթի ոչ իրավազոր լինելն ու հետաձգել է 5 աշխատանքային օրով: Հունվարի 27-ին կրկնվել է  նույն պատմությունը. կրկին  չի ներկայացել  դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Հակոբյանը, ու քանի որ մեկ թեկնածու է եղել, գործող կարգի համաձայն՝ հայտարարվելու է  նոր մրցույթ:

Մարզպետների կողմից կիրառվող շատ հայտնի   մանիպուլյացիա է, երբ տարբեր պատճառներով, նաև կոռուպցիոն, նրանք  ուզում են ազատվել  գործող տնօրենից՝ հայտարարելով,  ինչպես  պարոն Ղահրամանյանն է ասել, տնօրենը չի համապատասխանում այդ  պաշտոնին:

Ի գիտություն պարոն Ղահրամանյանին, նախ «Հանրակրթության մասին»  ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանված է, թե որ դեպքում անձը չի կարող առաջադրվել, ընտրվել դպրոցի տնօրեն, երկրորդ՝ տնօրենի գործունեությունն ուսումնասիրելն ու այդ անհամապատասխանությունն արձանագրելը ԿԳՆ Կրթության տեսչության գործառույթն է, ոչ՝ մարզպետինը:

Մեկ այլ հարց.  ի՞նչ տրամաբանությամբ է մարզպետը դպրոցի կառավարման  խորհրդում որպես տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ նշանակում մարզի ԱԻՆ աշխատակցին, որն էլ, իհարկե իր ցուցումով, դառնում է խորհրդի նախագահ, ինչպե՞ս է այս մարդն ապահովելու  դպրոցում ժողովրդավար կառավարումն ու  պաշտպանելու երեխաների  կրթության  շահերը, մի՞թե դպրոցի  մանկավարժներից որևէ մեկն արժանի չէր այդ դերակատարմանը: Ակնհայտ է, որ այստեղ էլ  ամեն ինչ թելադրվել է մարզպետի կողմից, որպեսզի  դպրոցն ամբողջությամբ  լինի իր  համար վերահսկելի  ու կառավարելի: Հարց է ծագում, թե դպրոցի կառավարման խորհրդի նախագահն ու 2  անդամներն ինչու  չեն ներկայացել երկու նիստերին էլ, պատասխանն ակնհայտ է՝ մրցույթը տապալելու նպատակով:

Հ.Գ. ՀՀ մարզպետերին, այս դեպքում ի դեմ Արմավիրի մարզպետի, բոլորովին չի հետաքրքրում  կրթության  կազմակերպման գործընթացի օրինականությունը, նրանք  առաջնորդվում են միայն  այլ շահերով:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее