▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրցին վատ երազ է տեսել, առևանգել է հարևանի 6-ամյա թոռանը, 1.5 տարի անց խեղդել նրա պապին

1in.am-ը գրում է. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի  նախագահությամբ ավարտվել է Հովսեփ Սարգսյանի գործի դատական քննությունը:

44-ամյա Հովսեփ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրված երեխայի առևանգման, սպանության փորձի ու դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 34-104 հոդվածի 1-ին և 104 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ դատական ակտի՝ Հովսեփի հանցավոր գործողություններն ուղղված են եղել հարևան Էդվարդ Մ.-ի ընտանիքի դեմ: Դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության եզրակացությամբ Հովսեփ Սարգսյանը ճանաչվել է մեղսունակ, միաժամանակ հաստատվել է նրա մոտ հոգեկան առողջության որոշակի խնդրի առկայությունը:

Ըստ դատական ակտի՝  2013 թվականի հոկտեմբերին Հովսեփը երազում տեսել է, որ հարևան Էդվարդի 6-ամյա թոռնուհին՝ 2007 թվականի օգոստոսին ծնված Վարսիկը, քարով հարվածել է իր շանը:

Գործով չպարզված օրը, ժամը 17-ի սահմաններում Հովսեփը Վարսիկին «դաստիարակելու» նպատակով գնացել է մանկապարտեզ, խաղահրապարակում խաղացող երեխայի կամքին հակառակ՝ թևից քաշելով, առևանգել է նրան, տարել է մանկապարտեզին հարակից հիվանդանոցի նկուղ և այնտեղ պահել է 5-10 րոպե:

Երեխայի տատիկը, որ աշխատում էր մանկապարտեզում, նկատելով երեխայի բացակայությունը, դաստիարակչուհու հետ փնտրել է թոռնուհուն, հարցուփորձ է արել մոտակայքում խաղացող երեխաներին  և իմացել է, որ ինչ-որ տղամարդ Վարսիկի ձեռքից քաշելով՝ տարել  է հիվանդանոցի նկուղ:

Անմիջապես գնացել են այնտեղ, տեսել են, որ Հովսեփ Սարգսյանը երեխայի ձեռքից բռնած՝ կանգնած է նկուղում:

Երեխան տատիկին ու դաստիարակչուհուն  տեսնելով՝ սկսել է լաց լինել: Դաստիարակչուհին երեխային դուրս է բերել նկուղից, իսկ տատիկը բարկացել է Հովսեփի վրա: Վերջինս առանց խոսելու արագ հեռացել է նկուղից:

Երեխան պատմել է, որ Հովսեփն իրեն քաշելով տարել է նկուղ ու մի քանի անգամ ապտակել է՝ իբր շանը քարով հարվածելու համար:

Երբ Հովսեփին հարցրել են, թե ինչո՞ւ է երեխային տարել նկուղ ու ապտակել, Հովսեփը պատասխանել է, թե տարել է «դաստիարակելու»՝ որ նա այլևս իր շանը քարով չխփի:

Երեխայի տատիկը, չցանկանալով կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել հարևանի հետ, երեխայի պապիկին, հայրիկին, ինչպես նաև ոստիկանությանը չի հայտնել տեղի ունեցածի մասին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее