Asekose.am-ի աղբյուրներով` երեկ երևանյան գինետներից մեկի հարևանությամբ, ժամը 1:30-2:00 սահմաններում թեժ ծեծկռտուք է եղել, որին մասնակցություն են ունեցել նաև դերասան Արման Նշանյանը և նրա ընկերները (այդ թվում՝ աղջիկներ): Այս առիթով ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը Asekose.am-ի թղթակցին հայտնեց, որ իրենք տվյալ դեպքով ահազանգ ստացել են, ներկայումս էլ հետաքննություն է տարվում, սակայն այլ մանրամասներ չհաղորդեց:
Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց նաև տվյալ գինետան անձնակազմի հետ, սակայն վերջիններս հրաժարվեցին մեկնաբանություն տալ` ասելով, որ իրենք ոչնչից տեղյակ չեն:
Հավելենք, որ ծեծկռտուքի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով` Asekose.am-ի թղթակիցը զանգահարել է դերասան Արման Նշանյանին, սակայն վերջինիս հեռախոսն անհասանելի է:
Նոր մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ: