▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Բաբաջանյանը ԱՄՆ-ում շքեղ առանձնատուն է գնել․ որտեղի՞ց 1․3 մլն դոլար

Պոլիտիկ.am-ը գրում է․ «Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում, 2024 թվականին մոր՝ Վերգինե Բաբաջանյանի անունով ձեռք է բերել առանձնատուն՝ 1 միլիոն 380 հազար դոլար արժողությամբ։

Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ և Google որոնողական համակարգում հասանելի լուսանկարների համաձայն՝ առանձնատունը ձեռք բերելուց հետո ենթարկվել է վերանորոգման, որը գնահատվում է մի քանի հարյուր հազար դոլար։ Նույն մեր աղբյուրների փոխանցմամբ գործարքին Արման Բաբաջանյանը ևս ներկա է եղել։

Հատկանշական է, որ Բաբաջանյանը, որպես նախկին պատգամավոր, հայտարարագրեր է ներկայացրել։ Վերջին՝ 2024 թվականի  հայտարարագրի համաձայն՝ նա ունեցել է մեկ առանձնատուն Երևանի Աջափնյակ համայնքում, 105 միլիոն դրամի փոխառություն և մոտ 9.7 միլիոն դրամի եկամուտ։ Այս տվյալները առաջացնում են հարցեր այն մասին, թե ինչ միջոցներով է հնարավոր եղել մոր անունով ձեռք բերել բազմամիլիոնանոց գույք ԱՄՆ-ում։

Պատգամավորի նախկին կարգավիճակից ելնելով՝ հարց է առաջանում, թե արդյոք այս գործարքը չպետք է հայտնվեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ Բաբաջանյանը, որպես նախկին պատգամավոր, պարտավոր է պարզաբանել, թե ի՞նչ աղբյուրներից են ստացվել առանձնատան ձեռքբերման համար անհրաժեշտ գումարները»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее