▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Աբովյանը Ստեփանակերտից հրթիռի բեկոր էր բերել ԱԺ

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այսօր Ազգային ժողով էր եկել Ստեփանակերտից իր հետ բերած կասետային հրթիռի բեկորով։

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին պատգամավորն ասաց՝ բեկորը վերցրել է Ստեփանակերտի ծննդատան մոտից

«Յուրաքանչյուր պետություն կամ տեռորիստական կազմակերպություն, որը կիրառում է այս զենքը խաղաղ բնակիչների հանդեպ, հանցագործ է առանց որևէ վերապահման»։

Պատգամավորը հորդորեց գնալ Ստեփանակերտ և տեսնել այս հրթիռների չպայթած բեկորները, որոնք հետո կարող են վտանգել երեխաների կյանքը

«Մեզ հետ պատերազմում են տեռորիստական Թուրքիան և տեռորիստական Ադրբեջանը»։

Աբովյանը համոզմունք հայտնեց, որ միջազգային հանրությունը հասկանում է, որ եթե այսօր ահաբեկիչ Ալիևի, ահաբեկիչ Էրդողանի դեմ չպայքարեն, ապա ահաբեկիչները կհայտնվեն Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, Իրանում և այլուր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее