▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արկադի Դումիկյանը ազգ ա ձևավորում... Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրում է.

Արկադի Դումիկյանը ազգ ա ձևավորում: Տասնյակ հազարներով:

Ձևավորվել են այլընտրանք չունեցող գողականները սերիալներում, «կիսաբաց լուսամուտները» ու նման շատ բաներ, ինչի ֆոնին Հայկո-Մկոն այսօր կարելի ա դիտարկել որպես դասական և բարձրակարգ:

Սովետի փլուզումից հետո չի եղել ոչ մի պետական ծրագիր, որ հայ ազգին, որը տասնյակ սերունդներ չի ունեցել անկախություն, պատրաստեն պետականության գաղափարներին: Դա պետք չի եղել: Միշտ եղել են դրանից կարևոր հարցեր:

Որպես հետևանք հիմա նույն ազգից նեղանում են, որ թքած ունի թե միջանցքի, թե Բաքվի բերդում հայ գերիների և թե վաղվա օրվա վրա:

Նույն ազգին մեղադրում են չհասկանալու, չվերլուծելու, մտահոգ չլինելու մեջ:

Համեմատականները 1915 թվի հետ գուցե և տեղին են, ուղղակի մի «բայցով»: Ի տարբերություն այդ ողբերգալի դարաշրջանի, մենք ունեցել ենք անկախություն և պետության արժեքը բացատրելու ժամանակ: Մենք ունեցել ենք Սովետից ժառանգություն ստացած համեմատաբար կրթություն ստացած և լավ արվեստ գնահատող ազգ: Բայց` «բրախել»:

Հ.Գ. Մտածելու, պայքարելու և անտարբեր չլինելու համար մարդկանց պետք են օրինակներ: Բայց քաղաքական դաշտում նման օրինակները դեռ բացակայում են` ընդդիմություն չկա, Սամվել Կարապետյանի պայքարը դեռ ընտանեկանից չի վերածվել համահայկականի և չկան դրա նշանները: Երազանք իրավիճակ իշխանության համար:

Ինչ անել՞

Չգժվել, ընտանիք պահել, մնալ մարդ, պահպանել սկզբունքներ: Չծախվել: Ոչինչ հավերժ չի` նաև նիկոլը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее