▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առկա են խնդիրներ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Առաջինը վերաբերում էր առցանց մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանն ու դրամական վճարներն անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերը պարզեցնելուն:

«2017 թվականի սկզբից գործարկվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի համակարգը, որը հնարավորություն է տալիս 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստը ստանալ առցանց եղանակով՝ ներկայացված դիմումի հիման վրա։ Նշված համակարգից արդեն իսկ օգտվել է շուրջ 15,000 մարդ: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ առկա են խնդիրներ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում։ Նշվածը պայմանավորված է բանկերի և համապատասխան պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակության ընթացակարգերի թերություններով և վարչարարության ձևական պահանջներով»,-նշել է վարչապետը։ Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը ձեռնարկել միջոցներ՝ ոլորտի անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովող ենթահամակարգի մշակման աշխատանքներն ավարտելու ուղղությամբ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության հարցը քննարկել Կենտրոնական բանկի հետ: Հանձնարարվել է նաև պարզեցնել վարչարարությունը և գործնականում ապահովել կենսաթոշակների, նպաստների, ինչպես նաև՝ օրենսդրությամբ սահմանված մյուս դրամական վճարների անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերի կիրարկումը։


Կառավարությունում քննարված այլ հարցերը՝ ստորև ներկայացված տեսանյութերում

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее