Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Նառա Դիլանյանը երեկ է վերադարձել Մոսկվայից, ուր մեկնել էր «Տաշի շոու»-ին մասնակցելու համար: Թեև Նառային կարևոր միջոցառումն էր տարել Մոսկվա, սակայն դերասանուհին հասցրել է նաև հանգստանալ ու վայելել տոնական Մոսկվան:
«Արդեն երկրորդ անգամ է, ինչ մասնակցում եմ «Տաշի շոու»-ին ու շատ ուրախ եմ դրա համար: Պետք է ասեմ, որ ինչպես անցյալ տարի, այս տարի եւս ավանդույթը չխախտվեց եւ ես կրկին հանդես եկա իմ շատ սիրելի Աշոտ Ղազարյանի հետ: Ի դեպ` շնորհակալ եմ այդքան մեծ վստահության համար, Աշոտ Ղազարյանը մշտապես մնում է համար մեկը ու մեծ հպարտություն է, որ կարողացել եմ կրեմլյան այդ շքեղ բեմից մոսկվաբնակ հանդիսատեսին մեծ էներգիա հաղորդել, իսկ դա ապացուցում են այն բոլոր նամակները, որ ստանում եմ ինձ անծանոթ մոսկվաբնակ մարդկնացից: Ուզում շնորհակալությունս հայտնել նաեւ կազմակերպիչներին` հատկապես Տարոնին եւ Քրիստինային»,- կայքին պատմել է դերասանուհին:
Շքեղ համերգից հետո Նառան ամուսնու հետ միասին 10-օրյա հանգիստ են իրենց նվիրել.
«Մոսկվան ինձ համար իմ մանկության Նոր տարվա քաղաքն է: Ես առիթը բաց չթողեցի ու ամուսնուս հետ տասը օր վայելեցի այն: Շատ եմ սիրում նախատոնական տրամադրությունը, իսկ Մոսկվան այս տարի կարծես թե յուրահատուկ գեղեցիկ էր, շատ տպավորված եմ վերադարձել, դրական լիցքերով ու էներգիայով լի:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում