▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առիթ ենք տալու, որ հանրության 97 %-ն իրենց իմացած բոլոր հայհոյանքներն ուղղեն մեզ. Փաշինյան

Դիտեք նաև՝

Պետական ապարատի աշխատավարձը վերանայելու նախագիծը մեր սեղանին է, սակայն, վախենում ենք հասարակության արձագանքից։ Այս մասին ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչի՞ պիտի լավ կադրը գա Կառավարությունում աշխատի, դուք ինչի՞ պիտի գաք 200 հազարով աշխատեք, դե եկեք, բայց ոչ մեկդ չեք գա։ Պետական ապարատի աշխատավարձը վերանայելու որոշումը մենք մեր մեջ կայացրել ենք, բայց չենք բարձրաձայնում, որովհետեւ վախենում ենք, առիթ ենք տալու, որ Հայաստանի ակտիվ հանրության 97 տոկոսը իրենց իմացած բոլոր հայհոյանքներն ուղղեն Կառավարությանը։ Վախենում ենք»,– ասաց Փաշինյանը։

Հանդիպումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

***

«Գնացել էի Բերդ խոշորացված համայնքի Չորաթան գյուղ։ Չնախատեսված մոտենում են ինձ, ասում՝ գեղագիտական կենտրոն կա, մի հատ մտեք, նայեք։ Ասում եմ՝ շատ լավ։ Երեխեքը բերում, շարում են իրենց նկարած նկարները։ Ասում եմ՝ ի՞նչ ես նկարել, ասում է՝ Մասիս սարը, մյուսը՝ Ցեղասպանության հուշահամալիրը»,- ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Էդ պահին նայում եմ պատուհանից, տեսնում՝ հոյակերտ սարեր են, անտառներ։ Վերադառնում եմ, գործընկերներիս ասում՝ նկարները ֆոտո արեք, տպեք։ Հետո մի խումբ մտավորականների եմ հրավիրում, ասում՝ կարա՞ք բացատրեք՝ ինչի՞ էս երեխեքը իրենց միջավայրում երևացող հոյակապ բնությունը չեն նկարում»։

***

«Գնում եմ Դիլիջան, քաղաքացուն ասում եմ՝ որտեղի՞ց ես, ասում է՝ Վանից, գնում եմ Արմավիր, ասում եմ՝ որտեղի՞ց ես, ասում է՝ Կարսից։ Իմ պրոբլեմը էդտեղ չի, որ ինքն իր արմատները գիտի, ուզում է պահպանել, իմ պրոբլեմն էն ա, որ ասում եմ՝ բա դիլիջանցին, արմավիրցին ո՞վ ա։ Ես չեմ ասում՝ մոռացիր, որ Վանից ես, ինձ պետք չի մոռանալ․ բայց դու Դիլիջանում ես ծնվել․ դիլիջանցի տերմինն անտեր մի՛ թող»,- ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, «Պատմական Հայաստան»-«Իրական Հայաստան» թեմայով քննարկման ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Ինձ ասում են՝ ուզում է պատմական Հայաստանը մոռանալ։ Ո՛չ, ես էդպիսի խնդիր չեմ դրել»։

***

«ՀՀ-ի ապագան պատկերացնում եմ իր միջազգային ճանաչված սահմաններով, բաց սահմաններով, խաղաղ, ժողովրդավարական և իրավական»,- ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է դադարեցնենք երազանքի հայրենիքի փնտրտուքը, որովհետև ՀՀ-ն մեր երազանքների հայրենիքն է, գտել ենք այն ու այլ հայրենիքի անհրաժեշտություն չունենք․ «Երբ որ մենք երազում ենք հայրենիքի մասին, կորցնում ենք հայրենիքը, իսկ երբ առերեսվում ենք, որ մեր երազանքին հասել ենք, հանդարտվում ենք ու կենտրոնանում գործի վրա»,- նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее