▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արի փաթաթվեմ քեզ․․․ հարցազրույց չեմ տալիս․․․Փամբակի գյուղապետը՝ լրագրողին

Արի փաթաթվեմ քեզ․․․ հարցազրույց չեմ տալիս․․․դիմեք մեր լրատվականին․․․Փամբակի գյուղապետը՝ լրագրողին

«Քաղաքացու ձայնը» ֆեյսբուքյան էջում գրում է․ «Օգոստոսի 13-ին Քարաբերդում լսումները ընդհատվեցին օրենքի խախտմամբ․ Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանդյանը, թույլ չտալով, որ լսումների եկած բոլոր մարդիկ արտահայտվեն, հարցեր տան, լսումների մեկնարկից 1 ժամ անց հայտարարեց, որ լսումները ավարտված են ու շատ արագ լքեց դահլիճը։ Կոստանդյանը չպատասխանեց լրագրողների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին այն, խնդրին, որ որպես համայնքի ղեկավար ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկում Քարաբերդը լարվածությունից զերծ պահելու համար, ինչո՞ւ հանքարդյունաբերողներին չի տեղեկացնում բնակիչների մերժողական դիրքորոշման մասին։
«Հարցազրույց չեմ տալիս»՝ արդեն որերորդ անգամ ասաց Կոստանդյանն ու հրաժարվեց մեկնաբանություններից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее