▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգենտինայի նախկին նախագահն ու նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները կկանգնեն դատարանի առջև

Արգենտինայի նախկին նախագահ Քրիսթինա Ֆերնանդես դե Քիրշները եւ նրա վարչակազմից բարձրաստիճան պաշտոնյաներ կկանգնեն դատարանի առաջ՝ կապված 1994 թվականին Բուենոս Այրեսում հրեական մշակութային կենտրոնում (AMIA) տեղի ունեցած պայթյունի քննության գործի հետ, նշված է իրավական տեղեկատվության կառավարական կենտրոնի (CIJ) հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հայտարարության մեջ նշված է, որ դաշնային դատավոր Կլաուդիո Բոնադիան դատարանի քննությանն է ուղարկում գործը, որով դատարանի առջեւ կկանգնեն Քիրշները, ԱԳ նախկին նախարար Էկտոր Թիմերմանը եւ այս գործով այլ մեղադրյալներ: «Քրիսթինա Քիրշները, Էկտոր Թիմերմանը… պետք է պատասխան տան որպես հանցակիցներ, որոնք քրեական պատասխանատվություն են կրում պարտակման հետ կապված հանցագործությունների համար, որոնք ծանրանում են նրանց հանրային պաշտոնատար անձ լինելու կարգավիճակով»,- նշված է հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее