Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել ԲՀԿ-ական ակտիվիստ Գարսևան Վարդանյանին, որը Արտաշատ քաղաքի Իսակով փողոցում գործող նախընտրական շտաբի ղեկավարն էր: Ոստիկանության աշխատակիցները որևէ բացատրություն չեն ներկայացրել և բացատրություն չեն տվել, թե ինչ նպատակով են բերման ենթարկում: Ոստիկանության լրատվական բաժնից մեզ հայտնեցին, որ Գարսեւան Վարդանյանը հրավիրվել է ոստիկանության բաժին կոնկրետ գործի շրջանակում։ Ոստիկանությունը այլ մանրամասներ չհայտնեց։
Նյութի աղբյուրը` hraparak.am


