Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական համագումարը: Օրակարգում է կուսակցության նախագահի ընտրությունը: Համագումարում ներկա է եղել նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արարատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը:
Վերջինս լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ընտրություններին իր մասնակցությանը՝ նշելով, որ իր հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կտա մեկ շաբաթից և չցանկացավ այլ մանրամասներ տրամադրել:


