▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք. խորդանոցում գտել են 60-ամյա տղամարդուն՝ կախված, ժամեր անց նույն վայրում գտել են որդուն՝ էլի կախված

SHAMSHYAN.com-ը գրում է. Կայքի տեղեկություններով՝ փետրվարի 8-ին ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Արագածի բաժին Արագածի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հնաբերդ գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ մահացածը 60-ամյա Մեսրոպ Ալամյանն էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մի քանի ժամ է պահանջվում, որպեսզի ոստիկաններն ու քննիչները համոզեն մահացածի տղային՝ 34-ամյա Դերենիկ Ալամյանին, որպեսզի նա հոր դին թույլատրի տեղափոխեն հիվանդանոց՝ դատաբժշկական փորձաքննության:

Դատաբժշկի նախնական եզրակացույթան համաձայն՝ Մ.Ալամյանի մահը վրա է հասել կախվելու միջոցով: Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Ալամյանը ինքնասպան է եղել իրենց տան անասնգոմին կից խորդանոցում՝ հակի թելով:

 Արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 9-ին, ժամը 07:00-ի սահմաններում ոստիկանության Արագածի բաժին Արագածի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Հնաբերդ, որտեղ տներից մեկի անասնագոմին կից խորդանոցում կախված վիճակում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:

 Նույն օպերատիվ քննչական խումբը մեկնում է Հնաբերդ ու տեղում պարզում, որ դիակը հայտնաբերվել է Մ. Ալամյանի տան անսանագոմին կից խորդանոցում, իսկ կախվածը հանդիսանում էր նրա տղան՝ Դերենիկ Ալամյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее