▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Մասիս քաղաքում. պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքում, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ ու առեղծվային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

 

 

 

 

 

 

 

Ժամը 03։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Նոր թաղամասի 1-ին շենքի 1-ին մուտքում դեռևս անհայտ հանգամանքներում տեղի է ունեցել պայթյուն։

Картинки по запросу աին

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով վնասվել է շենքի 1-ին հարկում տեղադրված էլեկտրաշիթը, խոշոր չափի նյութական վնաս է կրել 1-ին հարկում գործող «Խնդություն» ՍՊԸ-ին պատկանող խանոթը, որի հետնամասի պատը փլուզվել է, ինչի պատճառով վնասվել են նաև խանութում տեղադրված սառնարաններն ու ապրանքները։ Պայթյունի հետևանքով վնասվել են նաև նույն մուտքի գրեթե բոլոր բնակարանների դռները։ Բնակիչներն այդ պահին քնած են եղել ու պայթյունի ձայնից են արթնացել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее