▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Գառնու ձորում. 4 անձանց վեճից հետո 47–ամյա տղամարդու դին տեղափոխվել է բուժկենտրոն. կա վիրավոր

Առեղծվածային դեպք Գառնիի ձորում. 4 քաղաքացու վիճաբանությունից հետո 47–ամյա տղամարդու դին տեղափոխվել է բուժկենտրոն. կա 1 վիրավոր, երկուսին փնտրում են

Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 3-ին Գառնի գյուղի բուժկենտրոն տեղափոխված Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Արմեն Մեհրաբյանի մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը նշված բուժկենտրոն է տեղափոխվել Ա. Մեհրաբյանը՝ «ձախ ականջի հետնամասում կապտուկի առկայությամբ» ախտանիշով: Միևնույն ժամանակ, նույն օրը, ժամը 23:30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Վահե Հովակիմյանը: Վերջինս հիվանդանոց մեկնած Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Գառնիում՝ վայր ընկնելու հետևանքով: Գ Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Հովակիմյանը, Ա,. Մեհրաբյանը և ևս 2 հոգի Գառնիի ձորում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որից հետո Ա. Մեհրաբյանը տեղափոխվել է Գառնի գյուղի բուժկենտրոն՝ մահացած վիճակում, իսկ Վ. Հովակիմյանն էլ ժամեր անց՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее