▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Երևանում. ամուսինը կնոջը SMS հաղորդագրություն է ուղարկել. «Կյանքն իմ համար չէ, այսօր իմ վերջին օրն է»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններումմ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Հասմիկ Ծ.-ն Ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ ամուսինը՝ 53-ամյա Մաթևոս Խ.-ն իր բջջային հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել, որտեղ գրել է. «Կյանքն իմ համար չէ, այսօր իմ վերջին օրն է»:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի ժամ Վաղարշապատի ոստիկանները Մաթևոս Խ.-ի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներ են կատարել, որից հետո իրենց բնակարանում կինը անգիտակից վիճակում հայտնաբերել է ամուսնուն, ում Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее